Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:22

Պուտինն աղետ է անվանել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակը

Պուտինն աղետ է անվանել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակը
VLADIVOSTOK, RUSSIA - SEPTEMBER 3, 2021: Russia's President Vladimir Putin attends a plenary session as part of the 2021 Eastern Economic Forum at the Far Eastern Federal University on Russky Island. Mikhail Metzel/TASS Host Photo Agency –осси€. ¬ладивосток. ѕрезидент –оссии ¬ладимир ѕутин во врем€ пленарного заседани€ ¬осточного экономического форума-2021 на территории ƒальневосточного федерального университета (ƒ¬‘”) на острове –усский. ћихаил ћетцель/фотохост-агентство “ј——

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո աֆղանների ու առհասարակ Աֆղանստանում տիրող իրավիճակը աղետ է անվանել , գրում է ՏԱՍՍ-ը:

«Իսկապես, աղետ է: Դա ճշմարտություն է: Սրանք իմ խոսքերը չեն, այլ ամերիկացի վերլուծաբանների: Սա աղետ է, քանի որ ամերիկացիները, որոնք խիստ պրագմատիկ են, այս արշավի վրա ծախսել են ավելի քան 1,5 տրիլիոն դոլար, և ո՞րն է արդյունքը: Եվ եթե նայեք այն մարդկանց թվին, որոնք լքված են Աֆղանստանում, աշխատում էին հավաքական Արևմուտքի, Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար, ապա սա հումանիտար աղետ է»,- հայտարարել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ խորհրդային զորքերն Աֆղանստանից հեռացել են կազմակերպված կերպով, և Քաբուլում մնացած ռեժիմը գոյատևել է ևս մի քանի տարի: Պուտինն ընդգծել է, որ անհնար է ժողովրդավարությունը դրսից բռնի կերպով արմատավորել. եթե որևէ ժողովրդի դա անհրաժեշտ լինի, ինքը կհանգի դրան:

ՌԴ ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Աֆղանստանի քայքայմամբ՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ելնի այն իրողությունից, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքը: Պուտինը շեշտել է՝ Աֆղանստանում իրավիճակը սպառնալիք է ՌԴ հարևանների և հենց ՌԴ-ի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+