Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:41

Քաղաքացին անհիմն կերպով ենթարկվել է 100,000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության. ՀՔԱՎ

2021 թ. մայիսի 12-ին ՀՀ ոստիկանությունը անվավեր ճանաչեց Տավուշի բաժնի ծառայողների կողմից օրենքի խախտմամբ կայացված վարչական ակտը, որը Մ. Բ. -ին ենթարկել էր 100,000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության` արտակարգ դրության կանոնները չպահպանելու համար։    

Դեռևս 2020 թվականի մայիսի 27-ին Մ.Բ.-ն ենթարկվել էր 100,000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության`  տնտեսական գործունեություն իրականացնելու ընթացքում արտակարգ դրության կանոնները չպահպանելու պատճառով։  

Հատկանշական է, որ վարչական ակտը կայացվել է հիմք ընդունելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, որը վերաբերում է միայն տնտեսական գործունեություն իրականացնող անձանց․ այդ ժամանակահատվածում Մ.Բ.-ն իրեն պատկանող տարածքը տվել է այլ անձանց վարձակալության՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար, այսինքն՝ ինքը անձամբ որևէ ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել, այլ աշխատել է որպես հրշեջ-փրկարար` լինելով պետական աշխատող, ինչը արդեն իսկ հակասում էր կայացված վարչական ակտում ներկայացված փաստերին։ Այսպիսով` այն ամբողջովին անհիմն էր և չէր բխում ՀՀ Սահմանադրությունից` հակասելով մարդու իրավունքների սահմանափակման վերաբերյալ ՀՀ օրենսդրության ամբողջ էությանը։ 

Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մ.Բ. -ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի կայացրած վարչական ակտը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+