Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:04

Ռազմագերիների հարազատները շարունակում են երեկվանից սկսած բողոքի ակցիան

Ռազմագերիների հարազատները շարունակում են երեկվանից սկսած բողոքի ակցիան

Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց։ Նրանք շարունակում են երեկվանից սկսած բողոքի ակցիան։ Այս մասին հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ ռազմագերիների հարազատները երեկվանից հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է կառավարության շենքի դիմաց Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորների հարազատների նստացույցին: Խոսնակը նշել է՝ գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն և դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ:

Հավելենք, որ խաղաղ ակցիայի նպատակը, ինչպես գերեվարվածների հարազատներն են ասում, կառավարության անդամներից, պատկան մարմիններից գերիների ճակատագրի մասին որոշակի տեղեկատվություն ստանալն է, թեպետ այս առումով մեծ հույսեր չունեն։ Գերիների հարազատների խոսքով՝ մինչև այս կայացած հանդիպումներն արդյունք չեն տվել։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ իշխանություններն իրենց հույս են տվել, բայց այլևս չեն կարող սպասել, պատրաստ են ամեն քայլի՝ նստացույցեր, հացադուլներ, որպեսզի իշխանությունները վերջապես գործուն քայլեր անեն գերիներին վերադարձնելու հարցը լուծելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+