ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը, հայտնել է ՔԿ-ն։
2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 229 քրեական գործ, նախապատրաստվել՝ 93 նյութ:
Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 229 քրեական գործ էհարուցվել։
Քրեական գործերով 111 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, ընդ որում՝ 8 անձ եղել է 16-18 տարեկան, 51-ը՝ 18-35 տարեկան, 52-ը՝ 35 տարեկանից բարձր:
Վարույթում գտնվող գործերով եղել է թվով 248 տուժող, որից 143-ը՝ մինչև 12 տարեկան, 26-ը՝ 12-14 տարեկան, 50-ը՝ 14-16 տարեկան, 29-ը՝ 16-18 տարեկան:
2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 101 քրեական գործ:
56 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 44-ը` արդարացման հիմքով, իսկ 12-ը` ոչ արդարացման:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 45 քրեական գործ՝ 53 անձի վերաբերյալ:
Նշված ժամանակահատվածում միացվել է 9 քրեական գործ, ըստ ենթակայության է ուղարկվել 10-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







