Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:25

Արցախյան պատերազմի ընթացքում Երևանին աջակցած ընկերություններն ու անհատները պարգևատրվել են

Արցախյան պատերազմի ընթացքում Երևանին աջակցած ընկերություններն ու անհատները պարգևատրվել են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Արցախյան պատերազմի ընթացքում համայնքին աջակցած մի շարք ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անհատների: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատերազմի ծանր ու պատասխանատու օրերին համայնքի կողքին կանգնելու համար:

«2020թ., երբ ամբողջ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, մենք առնչվեցինք նաև պատերազմին: Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե ինչ մեծ ծավալի աշխատանք կատարվեց այդ օրերին թիկունքում, ինչը հնարավոր դարձավ նաև բազմաթիվ նվիրյալների շնորհիվ, ովքեր կանգնեցինք համայնքի, երևանցիների ու այդ օրերին Երևան տեղափոխված արցախցիների կողքին: Այդ միասնությունը, որ մենք զգացինք, շատ կարևոր էր: Վստահ եմ՝ անհրաժեշտության դեպքում դուք նորից կդառնաք համայնքի աջակիցն ու գործընկերը: Մենք պետք է ուժեղանանք, կանգնենք ոտքի և վերականգնենք մեր պետության հզորությունը, ինչը հնարավոր է միայն միասնական ջանքերով»,- ընդգծել է քաղաքապետը:


Արցախի դեմ ծավալված ագրեսիայի ընթացքում Երևանին ցուցաբերած աջակցության համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել քաղաքապետարանում հյուրընկալված կազմակերպություններին ու անհատներին

Պարգևատրվածների ցանկն այստեղ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+