Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Ժամանակակից Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ժամանակակից Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան:

«Դժվար չէ կանխատեսել Հայաստանի համար կործանարար մոտեցման հետևանքները»,- այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ՝ մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները ուղղված Ադրբեջանին՝ հուլիսի 17-ին Եվրոպական խորհրդի (ԵՄ) նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ժամանակ. տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ն.Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին հարևան պետությունների տարածքային ամբողջականությանը հավակնելու, սահմանին լարվածություն ստեղծելու և սահմանազատման գործընթացին խոչընդոտելու մեջ:

«Սա Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հերթական, բացարձակ կեղծ և զրպարտիչ հայտարարությունն է: Հիշեցնեմ, որ այդ անհեթեթ հայտարարությունները հնչեցնում է մի երկրի ղեկավարը, որը շուրջ 30 տարի վարում էր Ադրբեջանի դեմ ագրեսիայի քաղաքականություն, պահում էր մեր տարածքները ռազմական օկուպացիայի տակ՝ խախտելով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները:

Հիմնվելով «Մեծ Հայաստան» պատրանքի վրա ՝  ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի դեմ, որոնք արտացոլված են երկրի Սահմանադրության մեջ, և այդպիսով փորձում է գտնել իր երկրի ագրեսիվ, կործանարար և անզիջում քաղաքականության որոշ «հիմքեր»:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը  տարածքային պահանջներ մինչև այժմ չի ունեցել որևէ պետության նկատմամբ: Ադրբեջանը հարգում է պետությունների տարածքային ամբողջականությունը և պահանջում է նույն մոտեցումը ցուցաբերել իր երկրի նկատմամբ:

Ադրբեջանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցները պատմականորեն ապրում էին որպես բնիկ ժողովուրդ, կոչվում է Արևմտյան Ադրբեջան, և, ինչպես գիտեք, 20-րդ դարի ընթացքում մեր հայրենակիցները արտաքսվել են այս տարածքից երեք անգամ, վերջին անգամ 1988 թ.-ին:

Զանգեզուրի շրջանը և դրա բաժանումը արևելյան և արևմտյան մասերի նույնպես պատմական իրողություններ են: Մեր հայրենակիցների վերադարձը այս տարածքներ նրանց բնական իրավունքն է: Դրանք տարածքային պահանջներ չեն, այլ փախստականների վերադարձը իրենց տներ, որը ներառված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է «սահմանին լարվածություն, սահմանազատման գործընթացին խոչընդոտելու» մասին Փաշինյանի հայտարարություններին, ապա սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի գործող ղեկավարի երեսպաշտություն:

Իր տարածքային ամբողջականությունն պահպանող Ադրբեջանը հայտարարել է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին և գործնական քայլեր է ձեռնարկել միջազգային հիմունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ իր տարածքների օկուպացիայի վերացման դեպքում:

Հայաստանը հանդես է գալիս իրավիճակը սրելու, ռևանշիզմից, դիրքերից: Դժվար չէ կռահել, թե Հայաստանի համար նման ապակառուցողական մոտեցումը ինչի կհանգեցնի », — ասել է  Լ.Աբդուլաևան:

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս նշել էր.

«Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել, և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում: Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև՝ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար: Մենք ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+