Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:32

«5165» շարժման անդամները քարոզարշավ են իրականացրել Գյումրիում և Էջմիածնում

«5165» շարժման անդամները քարոզարշավ են իրականացրել Գյումրիում և Էջմիածնում

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն ու շարժման անդամները քարոզարշավի վերջին օրը սկսել են Էջմիածին քաղաքից: Սուրբ Գայանե եկեղեցում աղոթքից հետո շրջել են քաղաքով, ներկայացրել իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթները՝ առաջնահերթությունը տալով անվտանգության ոլորտում հոգևոր և մշակութային բաղադրիչներին. տեղեկացրին «5165» շարժումից։

«Քաղաքացիներին փոխանցվեցին Կարին Տոնոյանի կողմից գրված անհատական նամակները, որոնցով «5165» շարժումը կոչ է անում պարտադիր մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին` սեփական երկրի ապագան կանխորոշելու հրամայականով։

Հաջորդիվ «5165» շարժումը մեկնեց Գյումրի՝ ճանապարհին կանգ առնելով և ծաղիկներ խոնարհելով Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում անցկացվել է հանրահավաք, որի ժամանակ Կարին Տոնոյանը ևս մեկ անգամ կոչ է արել բոլորին գնալ ընտրության՝ քվեարկելով խղճի կամոք. «Ընդամենը երկու օրից մենք որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը։ Քվեարկեք վերլուծելով, քանի որ հենց այս ընտրություններից է կախված Հայաստանի ապագան։ Որոշ ուժեր ցանկանում են գալ իշխանության իրարից վրեժ լուծելու համար, իսկ մենք՝ հանուն հայի և Հայաստանի»։

ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանն էլ կարևորել է այն, որ տարբեր ոլորտի մարդիկ հիմա պետք է մասնակից լինեն երկրի վերականգնման գործին։ Նրա խոսքով՝ պետականաշինության հիմնաքարարերից է նաև կազմակերպված հայրենադարձությունը։

Շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Գևորգ Թամամյանը, Տիգրան Բալոյանը, Հովհաննես Ղազարյանը, Վարդան Քալանթարյանն ու մյուսները խոսել են Հայաստանում առկա խնդիրներից՝ անվտանգության, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում, առաջարկեցին լուծման իրենց տեսլականը։

Օրվա ավարտին «5165» շարժումը երթ է իրականացրել դեպի Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+