Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:45

Հունիսի 20-ի ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ամեն ինչ նոր է սկսվում. Սուրեն Սահակյանի ուղերձը

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով:

«Հունիսի 20-ի ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ամեն ինչ նոր է սկսվում: Այդ երկար ու դժվարին ճանապարհը մենք միասին ենք անցնելու: Անկախությունից ի վեր մոտ 3 տասնամյակ մեզ դրել են դաժան երկընտրանքի առջեւ՝ հաց, թե՞ արժանապատվություն: Հասարակությունը սրա դեմ պայքարել է, որքան ներել են իր ռեսուրսները: Շատերը կոտրվել են եւ հեռացել, սակայն 2018-ին մեր ընտրությունը միանշանակ էր, մենք ընտրել ենք արժանապատվությունը: Հասարակության այդ ողջ էներգիան մսխվեց ամենաանփառունակ ձեւով: Եվ այսօր հին ու նոր ձախողակ ուժերը նորից քվե են մուրում ձեզնից:

Նրանք հաշտ չեն հանրության հետ: Նրանց կուտակած ապօրինի հարստությունը, գործած համատեղ մեղքերը ծանր կշռաքարի պես կապված են նրանց ոտքերից: Հանցագործները միշտ վերադառնում են հանցանքի վայր: Այս կարճ քարոզարշավը ցույց տվեց, որ քաղաքականությունը մենաշնորհած նախկին ու ներկա քաղաքական ուժերը ձգտում են իրենց նման դարձնել նաեւ հանրությանը, ուզում են ջնջել բարոյականության բոլոր նորմերը, սրբությունները, արժեքները եւ վերածել մի կտոր հացի համար իրար հոշոտելու պատրաստ նախամարդկանց:

Մեր խնդիրն է այս քվեարկությամբ ապացուցել, ուղղակի գոռալ, որ մենք արժեքներից ու բարոյականությունից զուրկ հանրույթ չենք:

Քարոզարշավի վարքաբանությունը ցույց տվեց, որ եթե դու ընտրում ես մինչ այժմ կառավարած որեւէ ուժի, դու ակամայից ճանապարհ ես հարթում բախումների համար: Մեր ուղերձը մեկն է, ձեր քվեով դուք կարող եք կանխել վերահաս աղետը: Միասին մենք կարող ենք ճեղքել այս փակ քաղաքական համակարգը, դուռ բացել փոփոխությունների ու նոր քաղաքական մտածողության համար: Դա հնարավոր կդառնա, եթե դուք ԱԺ գործուղեք սրանց զսպող ուժերի, որոնք կհակակշռեն ատելության ու վրեժի քաղաքական մտածողությունը:

Պատերազմում ընկած մեր եղբայրներն իրենց կյանքը զոհել են հանուն ավելի լավ Հայաստանի: Քվեախցիկում միայնակ մնալով՝ հիշեք՝ Դուք քվեարկում եք նաև նրանց փոխարեն: Ուրեմն մենք պարտավոր ենք պատկերացնել՝ ինչ Հայաստանի համար են նրանք զոհել իրենց ամենաթանկը՝ կյանքը: Քվեարկելիս լսեք նրանց հազարավոր ձայները»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+