Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:28

Ռուսաստանի օրվա առթիվ Ռուսական տունը Երևանում անակնկալ է մատուցել 98-ամյա արցախցի վետերանին

Ռուսաստանի օրվա առթիվ Ռուսական տունը Երևանում անակնկալ է մատուցել 98-ամյա արցախցի վետերանին

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Երևանի Ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվո») «Հաղթանակի 75-ամյակը» մեդալը հանձնել է Հայրենական Մեծ պատերազմի 98-ամյա արցախցի վետերան Սուրեն Իշխանյանին, որը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է իր տունը Հադրութի շրջանի Ջրակուզ գյուղում և այժմ ապրում է Երևանում. այս մասին հայտնում է Երևանում Ռուսաստանի տան մամուլի ծառայությունը:

Հայրենական Մեծ պատերազմի արցախցի վետերանները չճանաչված հանրապետության կարգավիճակի պատճառով զրկված են եղել հոբելյանական մեդալներ ու վճարումներ ստանալու հնարավորությունից: «Հարազատ մարդիկ են եկել»,-այս խոսքերով ողջունել է վետերանը Երևանի Ռուսական տան աշխատակիցներին և ՀՀ վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանին:

Սուրեն Իշխանյանի համար Հայրենական Մեծ պատերազմը սկսվել է 1942 թվականի սեպտեմբերի 17-ին: Տագանրոգում նա ծանր վիրավորվել է գլխի և աչքի շրջանում: Երկար բուժվելուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ մնացել է մինչև 1945 թվականի նոյեմբերը: Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով, ունի այդ տարիների լուսանկարներ, բայց ամեն ինչ մնացել է Հադրութի ընտանեկան տանը:

2020 թվականի հոկտեմբերին, երբ բոլորն ստիպված են եղել լքել Հադրութը, Սուրեն պապը հրաժարվել է թողնել իր տունը, ասել, որ նա արդեն բավական ապրել է և ցանկանում է մահանալ իր տանը: Երեխաները, թոռները և ծոռները շատ են անհանգստացել պապի համար և մի գիշերվա ընթացքում համոզել են նրան և տեղափոխել Երևան: Այժմ վետերանն ապրում է իր որդի Ռուսլանի փոքրիկ բնակարանում: «Բայց գլխավորն այն է, որ մենք բոլորս միասին ենք», — նշել է Ռուսլանը:

Սուրեն պապը արցունքներն աչքերին հավելել է. «Ես դուրս եկա այս վերնաշապիկով և տաբատով, գրպանումս մենակ անձնագիրս էր… Ամեն ինչ այնտեղ մնաց …»: Մնացել են ոչ միայն հայրական տունը և այգին, այլև ընտանիքի դարավոր պատմությունը՝ լուսանկարները, պապի, հոր, մոր, կնոջ գերեզմանները: Նախքան Երևան տեղափոխվելը Սուրեն պապը ապրել է Ջրակուզում միայնակ, այգին է խնամել, ֆուտբոլ է խաղացել հյուր եկած ծոռների հետ: Երևանում՝ բնակարանում, Սուրեն պապը շատ է տխրել: Վերջերս ընկել և կոտրել է կոնքոսկրը: Սուրեն պապին վիրահատել են, բայց կարը դժվարությամբ է լավանում, ուստի երեխաներն ու թոռները երեք օրը մեկ նրան հիվանդանոց են տանում՝ հավատալով, որ ոտքի կկանգնի, սակայն պապն ասում է. «Օդ, ինձ այստեղ օդը չի հերիքում»: Նա լավ է հիշում պատերազմը՝ բոլոր պատերազմները, որոնք տեսել է կյանքի ընթացքում: Չնայած տարիքին՝ լավ հիշողություն ունի: Երիտասարդ սերնդին ցանկանում է խաղաղ ապրել, ազնիվ աշխատել, հարգել միմյանց:

«Երևանի Ռուսական տունը շարունակվում է իր՝ ժամանակավորապես տեղահանված անձանց մարդասիրական աջակցության նախագիծը: Մոտ ապագայում մենք կայցելենք մեկ այլ արցախցի վետերանի», — շեշտել է Երևանի Ռուսական տան մարդասիրական ծրագրերի համակարգման առաջատար մասնագետ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:

Վետերանի ընտանիքին սննդի փաթեթներ և դրամական աջակցություն է տրամադրվել նաև Հայաստանում գտնվող ռուս զինվորականների ընտանիքներից և այլ բարերարներից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+