Հայկական ընկերությունները կկարողանան ավելի հեշտությամբ ծանոթանալ ԵՄ անդամ երկրների առևտրային հնարավորություններին։
Ինչպես հաղորդում է Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակը, ապրիլի 26-ին Եվրոպական միության ներկայացուցչությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել են «Արեւելյան գործընկերության առեւտրի աջակցության հարթակ» նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի առաջին հանդիպումը:
Նախագիծը, որը մեկնարկել է 2019 թվականի վերջին, իրականացնում է միջազգային առեւտրի կենտրոնը՝ ՄԱԿ-ի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության համատեղ գործակալությունը:
Այն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում։ Այս ծրագրի նպատակն է հինգ տարվա ընթացքում ամրապնդել Եվրոպական միության երկրների և Արևելյան գործընկերության տարածաշրջանի միջև տնտեսական կապերը։
Բացի այդ, ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետազոտություններ, որոնք թույլ կտան բացահայտել առևտրային ընթացակարգային խոչընդոտները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







