Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:14

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ճանապարհներն ասֆալտապատվում են․ Պապիկյան

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ճանապարհների ասֆալտապատման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են սկսվել: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ աշխատանքները տարվում են երրորդ տրանշի շրջանակներում՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհի հատվածներում:

Նշենք, որ այս վայրերում շինարարական աշխատանքները դադարեցվել էին կորոնավիրուսային համաճարակի և կապալառուի ներկայացուցիչների հեռանալու պատճառով:

«Հյուսիս-հարավ» նախագիծը նախատեսված է  Իրանի սահմանից Վրաստանի սահման հեռավորությունը նվազեցնելու՝ 556-ից 490 կիլոմետր դարձնելու համար: Ճանապարհը հնարավորություն կտա ապահովել ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար: Նախագիծը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի վարկի միջոցով:

Կես միլիարդ դոլար տրամադրելու վերաբերյալ ԱԶԲ-ի հետ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ մայրուղու շինարարությունը պիտի ավարտվեր նախ 2016-ին, ապա 2019-ին, բայց մինչ օրս աշխատանքների միայն մի մասն է ավարտվել, և ծրագրի իրականացման ժամկետները կրկին երկարաձգվել են 5-10 տարով: Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր գնահատականների, նախագիծը գնահատվում է 2 միլիարդ դոլար, չնայած ի սկզբանե նախատեսվում էր հատկացնել ընդամենը 980 միլիոն դոլար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+