Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները երկու օր է, ինչ դադարեցված են։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Այս երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։ Բայց առաջիկայում, գուցե հենց վաղը դրանք կվերսկսվեն»,-ասաց Հունան Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցները հայտնել էին, որ ականի վրա ռուս խաղաղապահ առաքելության զինվորականներ են պայթել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







