ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերը օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը:
Պետքարտուղարության ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նրան հարցրել են, թե ի՞նչ հայտարարություն է արվելու ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հետ կապված և ո՞րն է Պետքարտուղարության դիրքորոշումը:
Ինչպես փոխանցում է Mediamax-ը, Ջալինա Փորտերը պատասխանել է.
«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, կարող եք հայտարարություն ակնկալել վաղը՝ Սպիտակ տնից»: (“When it comes to the Armenian genocide, you can expect an announcement tomorrow, and we would have to refer you to the White House”.)
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







