Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին գրառում է արել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում՝ նշելով, որ ցեղասպանության զոհերը հավերժ կմնան մարդկանց սրտերում:
«1975 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 148 բանաձևը, որն ապրիլի 24-ը հռչակում է որպես «Մարդկային անմարդկայնության ազգային օր»:
Բանաձևում ընդգծվում են ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության զոհերը»,- գրել է Սեդա Ազնավուրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







