Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:51

Երևանում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ

Երևանում  կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ

2021-ին Երևանում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ: Ընդհանուր առամբ քաղաքի առաջնային և երկրորդական փողոցների ասֆալտապատ ծածկույթը կազմում է 26 մլն 300 հազար քմ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Առաջնային և երկրորդական փողոցներից ենք սկսում ասֆալտապատումը: Ճանապարհային ոստիկանության հետ ունենք համաձայնություն՝ առաջնային փողոցներն ավարտելուց հետո դրանք միանգամից ներկայացնենք գծանշման և անցնենք երկրորդական փողոցներին: Վարչական շրջանների հետ համատեղ հաշվառում ենք, պարզում, թե որտեղ են շատ դժգոհությունները, բոլորը ցուցակագրում ու քարտեզագրում ենք և սկսում աշխատանքները»,- նշում է  Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Երթևեկությամբ առավել ծանրաբեռնված հատվածներում գործընթացը կազմակերպվում է գիշերային ժամերին: Այս տարի ասֆալտապատումը, կայացած մրցույթների արդյունքով, իրականացնում է 6 ընկերություն: Գործի որակի ու ծավալի համար պատասխանատու են մրցույթում հաղթած տեխհսկող ընկերությունները:

«Աշխատանքները կատարվում են պատվիրատուի տված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Եղանակային պայմանները պետք է լինեն +5-ից բարձր, ասֆալտբետոնի ջերմաստիճանը խտացման պահին՝ 120 աստիճան, խորությունները միջինը պետք է պահպանվեն 4-5սմ՝ կախված տեղանքի անհարթություններից»,- ընդգծում է տեխնիկական հսկիչ Մուշեղ Աառաքելյանը:

Ճանապարհների ասֆալտապատմանն ու փոսերի նորոգմանը զուգահեռ՝ ընթացիկ տարում ծավալուն աշխատանքներ կկատարվեն նաև նոր մայթեր կառուցելու ու հները բարեկարգելու նպատակով: Աթենքի փողոցում ճանապարհի ողջ երկայնքով բարեկարգվում է մայթը. երկու կողմերի եզրաքարերը փոխարինվում են նորերով, ծաղկամանները և թուջե մասերը վերանորոգվում և ներկվում են, ամրացվում է հենապատը: Այս հատվածի վերանորոգումն առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում:

«Այս ծաղկամանները տարին երկու, երեք հատ գլորվում էին Հրազդանի կիրճ, և վթարային իրավիճակ էր ստեղծվում: Հենապատն ամբողջությամբ ամրացման ենթակա էր»,-նշում է Գրիգոր Հարությունյանը:

Շինբարեկարգման ծրագրերով 2021թ. կնորոգվի, այսինքն՝ զրոյից կասֆալտապատվի նաև 12500 քմ հողային պաստառով ճանապարհ, ևս 402 հազար գծամետր էլ բաժին է ընկնում ճաքալցմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+