Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:18

Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է. փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին փաստաբանների բողոքը:

Այս մասին հայտարարություն է տարածել Գևորգ Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանը։

«Այսինքն՝ դատարանը հրաժարվել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ առանց որևէ ապացույցի, առնաց որևէ իրավական կամ փաստական հիմքի կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելուց, այն դեպքում, երբ միջազգային հեղինակություն ունեցող կառույցը՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլը) Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդումը գնահատել է որպես անօրինական և քաղաքական:

Ավելին՝ դատարանը նույնիսկ հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), իսկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, հետևաբար Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը նույնպես ենթակա է դադարեցման՝ արդարացնող հիմքով, իսկ խափանման միջոց կալանավորումը՝ վերացման, քանի որ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալումը հանդիսանում է Գևորգ Կոստանյանին մեղսագրված արարքների հանցակազմերի պարտադիր հատկանիշ, որի բացակայությունն ինքնին վկայում է Գևորգ Կոստանյանի արարքներում հանցագործության հանցակազմի բացակայության մասին:
Ընդ որում՝ այդ իրողությունը հասկանալու և գիտակցելու համար նույնիսկ իրավաբանական գիտելիքներ անհրաժեշտ չեն, ավելին՝ նշվածից ակնհայտ է, որ սահմանադրական կարգի տապալումը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու պայմաններում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալումն իբրև թե թաքցնելն ինքնին դադարում է քրեորեն պատժելի արարք հանդիսանալուց:

Իրադարձությունների նման դասավորությունից տեսանելի է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված դատական ակտն ակնհայտ ապօրինի և հիմնազուրկ է և այն կրում է բացառապես քաղաքական բնույթ, այսինքն՝ դատարանը նման որոշմամբ վարույթն իրականացնող մարմնին առանց որևէ հիմնավորման թույլատրել է շարունակել հեղինակավոր միջազգային կառույցի՝ Ինտերպոլի կողմից որպես քաղաքական գնահատված և Սահմանադրական դատարանի կողմից որպես անվավեր ճանաչված նորմով իրականացվող անօրինական հետապնդումը»,- ասված է գրառման մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+