4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ստուգվել են մարտավարական տարբեր իրավիճակներում և եղանակային բարդ պայմաններում մարտական խնդիրների կատարման ունակությունները։ Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







