Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը մի քանի նորություն է հայտնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
«Մոտ օրերս կլինի Սարալանջում ծառատունկի առաջին փուլը՝ կստեղծվի 140 բարդիներից երկշերտ հատված և 100 սոճիների խմբային տունկ։ Անցած տարի Սարալանջում ոռոգման նոր համակարգ անցկացվեց։
Սկսվել է Հյուսիսային պողոտայի ծաղկանոցների ձևավորումը, իսկ Խանջյան փողոցում կտնկվեն նշենիներ (165 հատ), հուդայածառեր (20 հատ) և զանգվածներով ծաղկող թփեր»,- գրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







