Հանրապետությունում շուրջ երեք տասնյակ դպրոցներ անցել են հեռավար ուսուցման։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրեց, որ դպրոցն անցնում է հեռավար կրթության այն դեպքում, երբ դպրոցում գրանցված կորոնավիրուսի դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոսը։ Եթե վարակի դեպքերը հաստատվում են դասարանում, ապա այն կարող է ժամանակավորապես անցնել հեռավար ուսուցման։
«Ռիսկի խմբի՝ շուրջ 5000 երեխաների համար մենք ապահովում ենք կենտրոնացված հեռավար ուսուցում։ Նշեմ, որ միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ փոքր թիվ են կազմում այն երկրները, որոնք դպրոցների մասով գնում են ամբողջությամբ հեռավար ուսուցման։ Այն, իրոք, անդառնալի հետևանքներ է թողնում երեխաների զարգացման վրա»,-ասաց Անդրեասյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







