Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատված Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սիմոնյանն օրեր առաջ էր նշանակվել այդ պաշտոնին։ Մինչև այս պաշտոնին նշանակվելը նա Լոռու մարզի դատավոր է եղել։ Հավելենք, որ Անդրանիկ Սիմոնյանի նշանակումը պատահական չէ: Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ նա մի քանի օր անց նշանակվելու է ԱԱԾ փոխտնօրեն, որը տեղի ունեցավ այսօր, իսկ հետո նշանակվելու է ԱԱԾ տնօրեն, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







