Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այդ մասին վարչապետը որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», — նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սիմոնյանն օրեր առաջ էր նշանակվել այդ պաշտոնին։ Մինչև այս պաշտոնին նշանակվելը նա Լոռու մարզի դատավոր է եղել։
Հավելենք, որ Անդրանիկ Սիմոնյանի նշանակումը պատահական չէ: Ըստ լրատվամիջոցների՝ մի քանի օր անց նա նշանակվելու է ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո՝ ԱԱԾ տնօրեն, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







