ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթի մասին։
«Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ»,- գրել է ՀՀ փոխվարչապետը:
Նա տեղեկացրել է, որ հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել kond.minurban.am կայք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







