ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին մեկնելու է Մոսկվա։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց նախարարը։
Նա մանրամասնեց, որ մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ շրջանակում արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Արա Այվազյանի խոսքով, սակայն, այս պահի դրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ շփում նախատեսված չէ։
«Բայց խորհրդի նիստի ընթացքում, բնականաբար, կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ», — ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







