Այսօր առավոտյան` ժամը 09:46-ին Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կանգառում խափանվել է 3 վագոնանի գնացքի 3-րդ վագոնը: Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրուցում ասել է, որ ուղևորները չեն տարհանվել, ընդամենը 3-րդ վագոնից դուրս են եկել, նստել առաջին և երկրորդ վագոններ: Ծագած խնդիրը վերացրել է մեքենավարը և գնացքը նորմալ շարունակել է ընթացքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







