Մարտի 25-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ. հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:
Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին մարտական հերթապահության ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումների և մարտական խնդիրների ճշգրիտ կատարման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







