ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Այն նպատակ ունի հանրապետության համայնքներում, բացառությամբ Երեւան քաղաքի, կարգավորել ճանապարհային երթեւեկության ոլորտում առկա խնդիրները:
Ըստ վիճակագրության՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մարտի 5-ը հանրապետությունում տեղի է ունեցել 5481 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 386, մարմնական վնասվածքներ ստացել՝ 7827 մարդ: Վթարների մի մասը տեղի է ունեցել ճանապարհային երթեւեկությունն ապահովող ճանապարհային նշանների բացակայության պատճառով:
Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ որոշ գյուղական համայնքներ թեեւ չունեն ֆինանսական խնդիրներ, սակայն այնտեղ բացակայում են ճանապարհային նշանները, քանի որ պարզապես հստակեցված չէ պատասխանատու մարմինը:
Պատգամավորները կարևորեցին օրենսդրական այս նախաձեռնությունը։
Հիշեցնենք, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովը եւ Կառավարությունը նախագծին արդեն դրական եզրակացություն են տվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







