Հայաստանի՝ Գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի համաձայնագրին միանալու մասին արձանագրությունն ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրին ՀՀ միանալու վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել էր դեռ 2018թ․ դեկտեմբերին։
Համաձայնագիրը 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի կողմից և ուժի մեջ է մտել 2015 թվականի մայիսի 12-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







