Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված, բայց լիազորությունները վաղաժամկետ վայր դրած Վահագն Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:
Մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին:
Նա ԱԺ ամբիոնից երդվեց՝ ստանձնելով պատգամավորական լիազորությունները:
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Վահագն Թեւոսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է հանրային հեռարձակողների խորհրդի անդամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







