Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:01

Անցյալ տարի համայնքներում իրականացվել են շուրջ 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր

Անցյալ տարի համայնքներում իրականացվել են շուրջ 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի արդյունքները:

Համայնքներում իրականացվել են շուրջ 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր: Գումարի 14 միլիարդը հատկացվել է պետական բյուջեից, 11 միլիարդը՝ համայնքի սեփական միջոցներից: Համայնքներում շուրջ 700 մլն դրամի ներդրում կատարվել է մասնավոր սեկտորից:

Վաչե Տերտերյանը ներկայացրեց մանրամասներ «Տարածքային զարգացման» հիմնադրամի հետ համայնքներում իրականացրած աշխատանքներից: Անդրադառնալով ԱՄՆ ՄԶԳ ծրագրին՝ նա նշեց, որ Հայաստանում ներկայացված գրեթե բոլոր միջազգային կառույցները հետաքրքրությամբ եւ շահագրգիռ աշխատում են ՏԻՄ ոլորտում: Համայնքային էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը շարունակական փուլում է: 52 խոշոր համայնքներում գործում են քաղաքացիների սպասարկման եւ տեղական նշանակության ծառայություններ մատուցող գրասենյակներ:

Պատասխանելով հանձնաժողովականների հարցերին՝ զեկուցողը ներկայացրեց մանրամասներ ճանապարհաշինության ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ, անդրադարձավ ջրամատակարարման եւ ջրահեռացման, ներդրումային միջավայրի բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+