Ճապոնիայի հյուսիս-արևելքում այսօր՝ մարտի 20-ին, 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի սպառնալիք է հայտարարվել: Այս մասին հայտնել է Ազգային օդերևութաբանական վարչությունը։
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Միյագի պրեֆեկտուրայում, որի ափերի մոտ գտնվում էր ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը, ցունամիի բարձրությունը կարող է կազմել 1 մ: օջախը գտնվել է 60 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: Ուժեղ ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի հյուսիսարևելյան և Արևելյան մի շարք պրեֆեկտուրաներում, ներառյալ Ֆուկուսիմուն, Իբարակին, Իվատան, Սայթամուն, Տոկիոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







