Երեկ Բուդապեշտում ընթացող վարկանշային մրցաշարում կայացել են եզրափակիչ գոտեմարտերը: Հայաստանն այս փուլում 2 ներկայացուցիչ ուներ, որոնք արդեն ապահովել են իրենց մասնակցությունն ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում ու 2 ոսկե մեդալ նվաճել: Առաջին եզրափակչում ելույթ է ունեցել Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նա մինչև 57 կգ քաշային կարգի եզրափակչում մրցել է բուլղարացի Գեորգի Վալգելովի հետ ու հաղթել 8:3 հաշվով:
Բուդապեշտից ուղեգրով ու ոսկե մեդալով կվերադառնա նաեւ Վազգեն Թևանյանը: Ազատ ոճի ըմբիշը մինչև 65 կգ քաշային կարգի եզրափակչում ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի Հաջի Ալիևին ու հաղթել է 9:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Ավետիք Վարդանյանն էլ այս մրցաշարին հրավիրված էր որպես մրցավար: Երիտասարդների ավագ մարզիչը, ընդամենը մի քանի տարի առաջ նույն ըմբիշների հետ ոսկեփայլ հաջողություններով էր վերադառնում Հայաստան:
Մարտի 20-ին մեկնարկում են հունահռոմեականները։














© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







