2-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտի 15-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ. հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:
Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանումների հրամանատարներն ստուգել են հերթափոխի մեկնող զինծառայողների պատրաստվածության աստիճանը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







