ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը կալանավորվել էր «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատիրոջ գործով։
Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, ինչպես նաև քաղաքացի Մհեր Ավագյանը։ Նրանք ազատ են արձակվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







