«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն ավարտել են ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հրավիրված բողոքի ակցիան: ՀՓՇ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ իրենք ակցիան համարում են ստացված, քանի որ տեղեկություն ունեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ շենք է ժամանել նախատեսվածից մեկ ժամ շուտ, իսկ հետո՝ աննկատ հեռացել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: Ինչպես ավելի վաղ շարժման անդամները նշել էին, նրանք հավաքվել են, որպեսզի խոչընդոտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ-ի շենք:
ԱԳՆ-ի շենքը շրջապատված էր ոստիկաններով, իսկ շենքի տանիքին դիպուկահարներ էին։




© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







