Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:42

Արման Թաթոյանը խոսել է ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու որոշման մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդրահարույց է համարում ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու կառավարության որոշումը: Այս մասին նա ասել է ասուլիսի ընթացքում։

«Սկզբում կառավարությունն առաջարկել էր վերցնել 8 մեքենա, որոնցից մեծ մասը ԵՄ միջոցների հաշվին հատկացված մեքենաներն էին, հետո, չսպասելով մեր կարծիքին, առաջարկվեց կառավարության որոշմամբ վերցնել 7-ը: Դրանից հետո սկզբունքային առարկություններ ներկայացրինք։ Տարբեր քննարկումների արդյունքում որոշվեց 3-ը վերցնել»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ աշխատակազմի այցերը գաղտնի են լինում․

«Գնում ենք քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական հաստատություններ, ոստիկանության բաժիններ, սահմանամերձ բնակավայրեր, այդ այցերը գլխավորապես գաղտնի են:

Եթե գնում ենք ոստիկանության բաժին, ստուգումների, ինչպես մեքենա պատվիրենք, որ ամբողջ աշխարհն այդ մասին իմանա: Կամ ինչպես ենք պատկերացնում՝ ինչպես են լինելու արագ արձագանքման այցերը: Մեր վարորդներն, անգամ, պարտավորություն ունեն պահպանելու այն տեղեկությունը, որը մենք հայտնաբերում ենք»:

Անդրադառնալով բողոքների ծանրաբեռնվածությունը՝ Արման Թաթոյանը նշեց․

« 2015-ին եղել է 5214 բողոք, 2016-ին՝ 5213, 2020-ին` գրեթե 15 000 բողոք։ Միայն 2021-ի առաջին երկու ամիսներին գրանցվել է 3000 բողոք։ Միայն 2020-ին ստացվել է թեժ գծին 12 000 զանգ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+