Մարտի 12-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն՝ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետի ղեկավարությամբ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հավաք-խորհրդակցության նպատակն էր իրավաբանների մասնագիտական պատրաստության մակարդակի ամրապնդումը, գործառութային պարտականությունների իմացության ստուգումը։
Ամփոփելով քննարկումները՝ իրավաբանական ծառայության պետը հանձնարարականներ է տվել զորքերում իրավական աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







