Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:13

Գիտելիքահենք տնտեսության միջոցով հասնելու ենք բարեկեցիկ ու ապահով Հայաստանին. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգարն Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ մարտի 11-ին ՀՀ փոխվարչապետ Ավինյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ:

«Քննարկման մեկնարկին փոխվարչապետը հանդես է եկել ելույթով. «Ուրախ եմ այսօր կառավարությունում ընդունելու «Գիտուժ»-ի ներկայացուցիչներին: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, հետևողականությունն ու դրսևորած կամքը: «Գիտուժ»-ին մենք ընկալում ենք որպես գիտության քաղաքականության հարցերում կառավարության գործընկեր և ցանկանում ենք փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա արդյունավետ համագործակցություն հաստատել:

Այսօր կքննարկենք գիտության ֆինանսավորման հարցերը, ինչպես նաև գիտության զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները: Կարծում եմ՝ բոլորս էլ համաձայն ենք, որ անվտանգ և մրցունակ երկրի կառուցումը պետք է տեղի ունենա գիտության, հատկապես՝ բնական ու տեխնիկական գիտությունների զարգացման միջոցով: Եվ գիտելիքահենք տնտեսության միջոցով հասնելու ենք բարեկեցիկ ու ապահով Հայաստանին: Միաժամանակ, եթե գաղափարի ու տեսլականի հարցում խոշոր բանավեճեր հիմնականում չեն առաջանում, ապա գործնական մակարդակում կան մի շարք խնդիրներ:

Այդ համատեքստում օրակարգի հարցերն են՝ ինչպես ու ինչ մեխանիզմներով պետք է զարգացնել գիտությունը և ավելացնել դրա ֆինանսավորումը, որոնք են գերակա ուղղությունները ու առաջնահերթությունները, որոնք են այն բնագավառները, որտեղ Հայաստանը ունի մրցակցային կամ համեմատական առավելություններ: Այս հարցերին պետք է անընդհատ անդրադառնալ և ուղղումներ մտցնել գործողություններ իրականացնելու հետ միասին: Այլ կերպ ասած՝ գիտության զարգացման վերաբերյալ երկխոսությունը պետք է լինի դինամիկ և գործնական: Ի վերջո, նոր գիտելիքի ստեղծմանը զուգահեռ գիտության զարգացումը էական հարակից արդյունքներ կարող է ունենալ՝ սկսած առօրյա կյանքում և տարբեր ոլորտներում խնդիրներ լուծելուց և տնտեսական զարգացման պոտենցիալի ընդլայնումից, մինչև մարդկային կապիտալի զարգացում և հասարակության քաղաքակրթական առաջընթաց»:

«Գիտուժ» նախաձեռնության անդամների հետ հանդիպման օրակարգում գիտության զարգացման հիմնախնդրի ու հեռանկարների հարցն էր: Նախաձեռնությունը ներկայացրել է գիտության ոլորտի զարգացման սեփական պատկերացումները՝ հանդես գալով համալիր առաջարկություններով: Քննարկվել են Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների ավելացման հնարավորությունները: Փոխվարչապետն արձանագրել է կառավարության հանձնառությունը՝ ավելացնելու գիտությանն ուղղվող ֆինանսավորումը թե՛ այս, թե՛ հաջորդ տարիներին՝ միաժամանակ ակնկալելով կոնկրետ արդյունքներ:

Քննարկման ընթացքում շեշտվել է ընդհանուր համախոհությունն այն հարցի շուրջ, որ ուժեղ պետության կառուցման և հասարակական առողջ հարաբերությունների ձևավորման տեսանկյունից անփոխարինելի է գիտության դերը: Վերջինիս զարգացումը հեռանկարում շղթայական հետևանքներ է ունենալու որակյալ կրթական համակարգի ստեղծման, բարձր որակավորում ունեցող մասնագիտական կադրերի պատրաստման, գիտելիքահեն տնտեսություն կառուցելու համար: Հաշվի առնելով Հայաստանում առկա գիտական ներուժի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը՝ քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ոլորտի բարեփոխմանը և միջոցների ձեռնարկմանը, որպեսզի գիտական կարիերան հետաքրքրություն առաջացնի տաղանդավոր երիտասարդների համար: Անդրադարձ է կատարվել Հայաստանում գիտության երիտասարդացման գործընթացին և դրա շուրջ առաջիկա անելիքներին»,- ասված է հաղորդագրությունում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+