Մեկ այլ ահաբեկիչ հրամանատար է լուսանկարվել Արցախում։
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter- ում տեղադրել է Արցախի դեմ պատերազմին սիրիացի վարձկանների մասնակցության նոր ապացույցներ:
Նրա հրապարակած նկարում պատկերված է պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղում գտնվող Սուլթան Մուրադ բրիգադի թուրքմեն հրամանատար Մուհամմեդ Օսմանը: Երկրորդ լուսանկարն արվել է Սիրիայում:
«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել սիրիացի վարձկաններին Ղարաբաղ ուղարկելը», — գրում է Սնելը:
Ավելի վաղ Armenia Today-ը հրապարակել էր պատերազմին մասնակցած առանցքային դերակատար զինվորականների ու վարձկանների անվանացանկը, որտեղ առկա էր նաև Օսմանի անունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







