Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:16

Դուք պարզապես չունեք իրավունք` թաքուն գործընթացներ իրականացնելու սահմանում ապրող բնակչի թիկունքում. Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը գրել է.

«Երեկ երեկոյան և այսօր այցելել ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Կայանավան, Ազատամուտ համայնքներ։

Զրուցել ենք տեղի բնակչության, նաև Կիրանցի համայնքապետի հետ։ Ազատամուտում ևս հանդիպել ենք բնակիչներին։ Այս պահին ամեն բան հանգիստ է, մարդիկ իրենց առօրյայով են զբաղված, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ լուրեր են տարածվում և ինչի համար։ Սահմանում ապրող բնակիչն ու դիրքում կանգնած զինվորն անտրտունջ պահում են իրենց հողը։

Սոցիալական ցանցերում քննարկման առարկա դարձած վիճահարույց տեղերը` ըստ Գուգլի քարտեզում արված նշումների, անհանգստացրել են թե’ մեզ, թե’ բնակիչներին, և եթե իսկապես երբևէ հարց առաջանա այս տարածքների սահմանազատման վերաբերյալ, այս իշխանությունները պետք է պատասխան տան` ինչու՞ պաշտոնապես հերքեցին այսօր տարածված լուրերը։

Դուք պարզապես չունեք ոչ մի իրավունք` թաքուն գործընթացներ (եթե այդպիսիք կան) իրականացնելու սահմանում ապրող բնակչի թիկունքում։ Եթե խնդիր կա, բացեիբաց ներկայացրե’ք այն մարդկանց, մի’ թողեք կրքեր բորբոքվեն, տեղեկություններն էլ հազար ու մի զեղումներով խուճապ տարածեն առօրյա հոգսով, պատերազմից դեռևս ուշքի չեկած քաղաքացու մոտ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+