Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:16

178 երկրների ցանկում Հայաստանը 32-րդն է. The Heritage Foundation-ի 2021թ.-ի տնտեսական ազատության ինդեքս

Վաշինգտոնում գտնվող ամերիկյան ՛՛The Heritage Foundation՛՛-ը (Ժառանգություն հիմնադրամ) օրերս հրապարակել է աշխարհում տնտեսական ազատության 2021 թվականի՝ տարեկան իր զեկույցը. գրում է VOA-ն:

Հայաստանն, ըստ այս տարվա տնտեսական ազատության ինդեքսի, երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ ընդհանուր 178 երկրների մեջ զբաղեցնելով 32-րդ հորիզոնականը նախորդ տարվա 34-րդ տեղի փոխարեն։

Տնտեսական ազատության այս ինդեքսը կազմելիս The Heritage Foundation-ը առաջնորդվում է երկրներում բիզնեսի, աշխատուժի, ֆինանսական, ներդրումների, առևտրային ազատությունների մակարդակի, հարկային քաղաքականության, սեփականության իրավունքի ապահովման, դատական համակարգի արդյունավետության գնահատականներով։

Առավելագույն 100 միավորի հաշվարկով Հայաստանը հավաքել է 71,9 միավոր՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին։Հիշեցնենք, որ 2018 թվականից հետո երկիրը կտրուկ առաջընթաց է գրանցել տնտեսական ազատության այս ինդեքսում՝ առաջ անցնելով ավելի քան տասը հորիզոնականով: Այս տարվա զեկույցում Հայաստանի առաջընթացը կազմում է 1.3 միավոր: Դա կապված է, ըստ The Heritage Foundation-ի, հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում արձանագրված բարելավումների հետ: Բացի այդ, Հայաստանի վերաբերյալ զեկույցը կայուն կամ դրական միտում է արձանագրել հետազոտության ենթարկված բոլոր ոլորտներում, բացառությամբ Հայաստանում սեփականության իրավունքի ու ազատ առևտրի ոլորտների:

Զեկույցն ընդգծում ՝ կոռուպցիան շարունակում է հանդիսանալ կարևոր խնդիր Հայաստանում: 2020 թվականի կարևոր զարգացումմների շարքում այն նաև առանձնացնում է Ադրբեջանի հետ պատերազմն ու կորոնավիրուսային համավարակը: ՛՛Կառավարությունը մեծապես ապավինում է Ռուսաստանի և միջազգային ֆինանսական հաստատությունների վարկերին՛՛, նշված է զեկույցում:

The Heritage Foundation-ի փորձագետ Էնթոնի Քիմն, անդրադառնալով Հայաստանի խնդիրներին, ընդգծում է՝ հարկաբյուջետային քաղաքականության հետ կապված խնդիրները կարճաժամկետ չեն, այլ միջնաժամկետ կամ երկարաժամկետ հարցեր են: Ըստ նրա՝ Հայաստանն այդ առումով բացառություն չէ՝ հատկապես հաշվի առնելով 2020 թվականի դժվարությունները.

՛՛Պարտքի բեռը մեծացել է: Բացի այդ, առկա են Հայաստանին և նրա հարևաններին վերաբերող այլ բարդ խնդիրներ՛՛,- ասում է նա:

Զեկույցն արձանագրում է, որ տնտեսական ազատությունը Հայաստանում երկար տարիներ տատանվում է ՛՛չափավոր ազատ՛՛ և ՛՛հիմնականում ազատ՛՛ դասակարգումների միջև: Հաշվետու ժամանակահատվածում, ըստ զեկույցի, ՀՆԱ-ի աճը շարունակում է մնալ հաստատուն: Տնտեսական ազատության բարձր մակարդակն ավելի ամուր ինստիտուցիոնալիզացնելու համար կառավարությունը պետք է շարունակի ուշադրություն դարձնել դատական համակարգի արդյունավետության և կառավարության ամբողջականության բարելավման վրա: Օրենքի գերակայության ուժեղացումը ևս դրական ազդեցություն կունենա ներդրումների խրախուսման վրա, նշված է զեկույցում:

“Տնտեսական քաղաքականության հիմնական գործիքակազմի առումով հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ է ձևավորել առաջնահերթություններ, թե ինչպես ծախսել, որքան և որտեղ: Դրանք այն հիմնական հարցերն են, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն Հայաստանում քաղաքականություն մշակողները: Դա չի ներառում միայն ծախսերը կամ ծախսեր կատարելու հետ կապված խնդիրները և մարտահրավերները: Նրանք պետք է առաջնահերթություն ձևավորեն իրենց քաղաքականության հարցում՛՛,- նկատում է Էնթոնի Քիմը:

Ըստ զեկույցի, Եվրոպայի տարածաշրջանի 45 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 18-րդ տեղը, իսկ ընդհանուր գնահատականով այն միջինից բարձր է տարածաշրջանային և համաշխարհային ցուցանիշներում: Տարածաշրջանային երկրներից տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը, որը 77.2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Վրաստանին են հաջորդում 32-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանը, այնուհետև՝ Ադրբեջանը՝ 38-րդ տեղ, Թուրքիան՝ 72-րդ տեղ, Ռուսաստանը՝ 92-րդ տեղ ու Իրանը՝ 168-րդ հորիզոնական։ Այս երկրների շարքից անցած տարվա զարգացումների առումով ամենամեծ առաջընթաց է ապրել Հայաստանը՝ 1.3 միավոր: Դրական միտում են գրանցել նաև Վրաստանն ու Ադրբեջանը, իսկ Թուրքիան ու Իրանն արձանագրել են բացասական միտում:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում միայն Ղազախստանն է Հայաստանի հետ դասվում «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին. 71.1 ընդհանուր միավորով այն ինդեքսի 34-րդ տեղում է։ Միության անդամ մյուս պետությունները զգալիորեն զիջում են իրենց ցուցանիշով՝ որակվելով «չափավոր ազատ» երկրներ, ըստ որի՝ Ռուսաստանը 92-րդ հորիզոնականում է, Բելառուսը` 95-րդ, իսկ Ղրղըզստանը՝ 78-րդ։

Ամենաբարձր տնտեսական ազատություն ունեցող երկրներից են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։ Այս առումով վատագույն արդյունք ունեն Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան։

Իր հերթին Միացյալ Նահանգները տնտեսական ազատության ինդեքսում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը 74.8 միավորով: Այն անցած տարվա արդյունքում նվազել է 1.8 կետով՝ հետընթաց արձանագրելով առաջին հերթին հարկաբյուջետային ոլորտում: ԱՄՆ-ը 3-րդ տեղում է Ամերիկայի տարածաշրջանի 32 երկրների շարքում, իսկ երկրի ընդհանուր գնահատականը միջինից բարձր է տարածաշրջանային և համաշխարհային ցուցանիշից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+