Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:16

Սյունիքի մարզպետարանի որևէ աշխատակից Հանրապետության հրապարակի հանրահավաքին մասնակցելու հրահանգ չի ստացել․ արձագանք

Սյունիքի մարզպետարանը հայտարարությամբ դիմել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։  

«Մարտի 2-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել եք, թե «Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներից մեկը՝ կին, զանգահարել է Ձեզ ու ասել, որ պարտադրում են գալ ու ոչ միայն գալ, այլեւ իրենց հետ բերել ազգականներին ու մասնակցել մարտի 1-ի՝ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին»։ Ու իբր թե զանգահարողն ասել է․ «Հանգիստ եղեք, գալու ենք իրենց տրամադրած փոխադրամիջոցով, բայց միանալու ենք այլ հանրահավաքի»։

Տիկի՛ն Զոհրաբյան, փորձելով հասկանալ Ձեր արած հայտարարության սկզբնապատճառները, գալիս ենք եզրակացության․ կա՛մ, իրոք, ինչ-որ մեկը զանգահարել է Ձեզ ու միտումնավոր սուտ տեղեկություն հայտնել, որն էլ հանրայնացրել եք, կա՛մ ինքներդ եք խեղաթյուրում իրականությունն ու կեղծ, գոյություն չունեցող փաստերի մասին հայտարարում։

Ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ Սյունիքի մարզպետարանի որևէ աշխատակից այդ օրը հանրահավաքի մասնակցելու հրահանգ չի ստացել, մարզպետարանն այդ նպատակով որևէ փոխադրամիջոց չի տրամադրել, աշխատակիցներ ու նրանց մերձավորներ չեն տեղափոխվել Երևան, մարզպետարանի աշխատակիցներն այդ նպատակով աշխատանքից չեն բացակայել մարտի 1-ին։

Ուստի, պահանջում ենք՝ կա՛մ Ձեր խոսքերն ապացուցելու համար նշեք անուն, հեռախոսահամար, որպեսզի ճշտենք, թե զանգն ումից եք ստացել, ու ով է զրպարտել մարզպետարանին (իհարկե, անձնական տվյալները մեզ ներկայացրեք ոչ հրապարակային), կա՛մ հրապարակային հերքեք Ձեր՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը։ Մեր հորդորն անպատասխան թողնելու դեպքում երևույթը կստանա իրավական գնահատական»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+