Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողները տարկետում ստանալու հնարավորություն կունենան

Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող այն քաղաքացիները, ովքեր նախկինում ստացած տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ դեռևս շարունակում են ուսումնառությունն այդ կրթական ծրագրով, մինչև ուսումնառության ավարտը տարկետում ստանալու հնարավորություն կունենան: Այս մասին որոշում կայացրեց ՀՀ կռավարությունը՝ հինգշաբթի օրվա նիստում:

Նախկինում օրենքը սահմանել է խտրական մոտեցում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների միջև, քանի որ եթե 19 տարին լրացած և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար նախա­տես­ված է մինչև ուսումնառության ավարտը մեկ անգամ տարկետում ստանալու հնարավորությունը, ապա 19 տարին լրացած և միջին մասնագի­տա­կան կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների համար այդ իրավունքը սահ­ման­ված չէ:

Նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառության ժամկետը 6 ամսից մինչև 3 տարի է, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 2 տարուց մինչև 5 տարի է:

Հաշվի առնելով նաև, որ բակալավրի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում քաղաքացուն տրվող տարկետման ժամկետները ևս հիմնականում ավարտվում են նրա 22-23 տարեկան միջակայքում, փաստացի ստացվում է իրավիճակ, երբ նույն տարիքային ժամանա­կա­հատվածում օրենսդիրը բակալավրի կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետման հնարավորություն է սահմանել սահմանափակ թվով քաղաքացիների համար:

Նշված հանգա­մանքը միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնելու թե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, և թե ընդհանրապես ՀՀ պաշտպանության կազմակերպման գործընթացի վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+