Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմ է արտահայտվել Հայաստանում ստեղծված իրավիճակի օրենքի շրջանակներում կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը կոչ է արել պահպանել կարգուկանոնն ու հանգստությունը Հայաստանում, կարգավորել իրավիճակը օրենքի շրջանակներում», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Փաշինյանի երեկվա խոսակցության վերաբերյալ ռուսական և հայկական կողմի հաղորդագրություններում ձևակերպումների անհամապատասխանության մասին հարցին: Բանն այն է, որ ՀՀ կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում էր, թե «Պուտինը աջակցություն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին»:
Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական անգամ ներքաղաքական ճգնաժամը սրվեց ռուսական Իսկանդերների մասին Փաշինյանի հայտարարությունից հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







