Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:03

Քրեական հետախույզները բացահայտել են հերթական «թմրաշղթան»․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական հետախույզները բացահայտել են հերթական «թմրաշղթան»․ մեկ անձ կալանավորվել է

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց, որի շղթայի առաջին օղակներն իրավապահների տեսադաշտում էին դեռ 2019 թվականից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, 2019 թվականի դեկտեմբերին ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Toyota Corola» մակնիշի իրենց մեքենայով հանդերձ, բաժին բերման էին ենթարկել 27 և 28 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկի անձնական խուզարկությամբ մոխրացված հետքերով երկու կաթուցիչ էր հայտնաբերվել, մյուսի մեքենայի խուզարկությամբ՝ բյուրեղանման զանգված։

Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ բյուրեղանման զանգվածը մեթամֆետամին է, որը բերման ենթարկվածներից մեկը մյուսին էր վաճառել։ Ավելի ուշ պարզվել էր նաև, որ իրացնողն էլ իր հերթին թմրանյութը գնել էր Երևանի Իոսիֆյան փողոցի 36-ամյա մի բնակչից։

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով 2021 թվականի փետրվարի 6-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկա դեղահաբ և մեթամֆետամին թմրամիջոց:

Քննության ընթացքում պարզվեց, որ 36-ամյա տղամարդուն թմրամիջոցներ իրացրած անձը Ագարակ քաղաքի բնակիչ է։ Իսկ ինքնությունը դեռ հարկավոր էր պարզել։

Բերման ենթարկվածները ձերբակալվեցին։ Փետրվարի 11-ին 44-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ևս 50 գրամ մեթամֆետամին հայտնաբերվեց: Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների՝ մի արտասահմանցի էր նրան թմրանյութը վաճառել։ Ավելին, ստացված տեղեկությունների համաձայն՝ հայ-իրանական սահմանի մոտակայքում օտարերկրացին օրերս, դարձյալ իրացնելու նպատակով, առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 500 գրամ մեթամֆետամին պետք է բերեր:

Փետրվարի 11-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների փոխգործակցությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում Մեղրիի մաքսակետից ոչ հեռու՝ մեկհարկանի շինության մոտից, հայտնաբերվեցին թիթեղյա տարայով 75 գրամ փոշենման և 380 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ագարակի բնակիչ, 44-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է: Հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+