«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ստացել է ԵԽ «Renew Europe» քաղաքական խմբի նախագահին ուղղված իր նամակի պատասխանը՝ կապված հայ գերիների վերադարձման հետ։
«Քիչ առաջ ստացա «Եվրոպայի Ազատականների և Ժողովրդավարների Դաշինքի («ALDE» — Եվրոպական խորհրդարանի, «Renew Europe» — խումբ)» կուսակցության նախագահ Հանս վան Բաալենի պատասխանն իմ նամակին՝ կապված հայ գերիների վերադարձման հետ։
Պարոն Բաալենը գրում է, որ հետևում է գործընթացին և գտնում, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի՝ կոչ անելով արձակել գերիներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ տուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







