Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:37

Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ

Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ

Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ․ հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։ Նույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու և հասարակական խորհրդի կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N256-Ա հրամանը։ Այս մասին տեղեկացրին Շրջակա միջավայրի նախարարությունից։

Այսպիսով, Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու շուրջ 44 հայտերից ընտրվել են խորհրդի անդամակցությանը ներկայացված պահանջներին առավել համապատասխան հետևյալ կազմակերպությունները և անձինք՝

Ս.Պիպոյան «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ, համահիմնադիր և փոխնախագահ, կենսաբանության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մ. Չաքրյան «Հանրային իրազեկման և մոնիթերինգի կենտրոն» ՀԿ, նախագահ

Վ. Բուռնազյան «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, նախագահ

Ք. Սահակյան «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ նախագահ

Մ.Տաշչյան EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք, խմբագիր

Վ. Սալահյան «ԷկոԱղբ» բնապահպանական ՀԿ, ծրագրերի ղեկավար

Թ. Ենոքյան «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ, համահիմնադիր

Տ. Ազիզբեկյան «ԱրմԴրայվինք» Սուզորդների Ակումբ ՀԿ, նախագահ

Ա. Պետրոսյան ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, էկոլոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժին փորձագետ

Ն. Վարդանյան «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, նախագահ

Ա. Հովհաննիսյան Տուրիզմի զարգացման փորձագետ

Ս. Թամոյան ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն, գյուղ-գիտությունների թեկնածու, դոցենտ էկոլոգ

Ա. Ծատուրյան «Ամերիաբանկ» ՓԲԸ, Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատման մասնագետ

Ա. Ափոշյան Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն ՀԿ, ծրագրերի ղեկավար

Մ. Ավետիսյան «Այ Էս Էս Սի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ, նախագահ

Ա. Մկրտչյան Վայրի բնության և մշակույթի արժեքների պահպանման հիմնադրամ (հայաստանյան մասնաճյուղ) ծրագրերի ղեկավար

Ա. Հովսեփյան «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիաան ՀԿ, նախագահ

Օ. Դուլգարյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, նախագահ

Գ. Ներսիսյան ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, քաղաքային էկոլոգիա, քաղաքային կանաչապատում դասախոս, կենս-գիտությունների թեկնածու

Մ. Ոսկանյան Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Շրջակա միջավայրի վերաբերյալ և ժողովրդագրական տվյալների վերլուծաբան/փորձագետ

Ա. Համբարձումյան «Հասարակական ձայն» ՀԿ, էկոլոգիական իրավունքի մասնագետ

Տ.Ասատրյան Անհատ բնապահպան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր շնորհակալությունն է հայտնել բնապահպանական հանրության ներկայացուցիչներին և շահագրգիռ անձանց՝ խորհրդի ձևավորման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և ոլորտում առկա խնդիրների լուծմանն օժանդակելու պատրաստակամության համար։

Ընթացիկ ամսվա վերջում, նախատեսվում է հրավիրել խորհրդի առաջին նիստը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+