Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:08

Աղբավայր՝ կենտրոնում. Լեոյի փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին

Աղբավայր՝ կենտրոնում. Լեոյի փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին

Լեոյի 1 հասցեն է՝ Երևանի կենտրոնում, Կոնդ թաղամասի հարակից հատվածը, որն ամեն օր աղբավայրի է վերածվում։ Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը սկսել է 2019թ.-ից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 8900 նոր աղբաման կա տեղադրված, որոնցից երկուսը հենց այս տարածքի բնակիչների համար է նախատեսված: Բայց քաղաքացիներից շատերը աղբը թափելու ավելի հեշտ տարբերակ են գտել: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Այնքան, որքան աղբաման կա այսօր քաղաքում, երբևիցե չի եղել Երևանում, բայց միևնույն է՝ Լեոյի փողոցում ունենք կետ, որտեղ մարդիկ, կիրթ ու լավ հագնված դուրս են գալիս, աղբը գցում գետնին և շարունակում են իրենց ճանապարհը»,- նշում է քաղաքապետը:

«Եթե մեկուկես տարի առաջ դա կարելի էր կապել աղբահանության վատ կազմակերպման հետ քաղաքում, ինչին բոլորս ենք ականատես եղել, ապա այժմ վերջին ամսիների ընթացքում ակնհայտ է դառնում, որ այստեղ մենք գործ ունենք, որքան էլ տարօրինակ հնչի, մշակութային խնդրի հետ»,- նկատում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Որպեսզի աղբը չկուտակվի և մարդկանց առողջությանը չսպառնա, Լեոյի 1 հասցեի աղբը պարբերաբար մաքրում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակացիները, ինչը, սակայն, նրանց պարտականությունների մեջ չի մտնում:

Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, չսահմանված վայրերում աղբ թափելու համար պատասխանատվություն է նախատեսում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+