Հետազոտողները պատմել են, թե իրականում ինչ տեսք ունի կորոնավիրուսի մոլեկուլը։ Այս մասին գրում է Le Parisien-ը։
«Կորոնավիրուսի իրական գույներն են սևն ու սպիտակը»,-բացատրել է սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Անդրե Գյուտերը՝ հավելելով, որ դա պայմանական է, քանի որ SARS-CoV-2 մոլեկուլի չափը փոքր է լույսի ալիքի երկարությունից:
Փորձագետը նշել է, որ այն նման է գնդային կուտակման։
«Այնպիսի գույները, ինչպիսիք են կարմիրը, դեղինը, կապույտը կամ վարդագույնը օգտագործում են, որպեսզի ավելի լավ տարբերակեն մանրամասները։ Նույնը վերաբերում է նաև եռաչափ պատկերներին», – պատմել է Գյուտերը։