Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:56

Հայրենիքի փրկության շարժումը հարյուրավոր մեքենաներով Սյունիք կմեկնի

Հայրենիքի փրկության շարժումը հարյուրավոր մեքենաներով Սյունիք կմեկնի

Հայրենիքի փրկության շարժման օրակարգը նույնն է, ոչինչ չի փոխվել։ Պետք է ազատվել գործող վարչապետից, ստեղծել ժամանակավոր կառավարություն ու ընտրել նոր վարչապետ։ Այս իշխանությունն այլևս չկա՛։

Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին հրավիրված հավաք-քննարկմանն ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Պատահաբար պարզվել է, որ բացի Եռակողմ երկու հայտարարություններից, կա նաև 6 կետանոց գաղտնի ստորագրված մեկ այլ փաստաթուղթ, որով պարզ է դառնում, թե ինչ է կատարվում Սյունիքում։

Մանուկյանը նշեց, որ իշխանության հրաժարականի դեպքում Հայրենիքի փրկության շարժումը տնտեսական երկու ծրագիր է ներկայացնելու․ առաջինը` ժամանակավոր կառավարության 1 տարվա ծրագիրը` բաղկացած սոցիալ–տնտեսական հրատապ խնդիրներից, և երկրորդը` ավելի երկարածավալ ծրագիր, որը կիրագործի հաջորդ իշխանությունը։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, ըստ Մանուկյանի, ինքնակամ չի գնալու իշխանությունից․ պետք է կոտրել ոտքերը՝ հենարանները։ Կա ժողովրդի մի հատված, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Այս մարդկանց պետք է բացատրել, քարոզչական աշխատանքներով, ծրագրերով հասկացնել։ Դրանով պետք է զբաղվի շարժումը, մտավորականությունը, հասարակական կազմակերպություններ ու կուսակցություններ։ 

Մանուկյանը պետության գլխավոր չարիք համարում է նաև «Իմ քայլը» դաշինքին։

«Նա, ով չի լքում այդ կուսակցությունը համարե՛նք պետական դավաճան»,- ասաց Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանը նախատեսում է առաջիկայում մեծաքանակ ավտոմեքենաներով մեկնել Սյունիք, իսկ փետրվարի 20-ին նախատեսվում է խոշոր հանրահավաք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+