Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:04

ԱԺ-ն ընդունեց առանձին ենթամասնագիտացմամբ դատավորների ինստիտուտ ներդնելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց առանձին ենթամասնագիտացմամբ դատավորների ինստիտուտ ներդնելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ներդնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել՝ 83, դեմ՝ 24, ձեռնպահ ձայներ՝ 1:

Նախագիծը երեկ՝ փետրվարի 2-ին, քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Հարցի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ տարիներ շարունակ ՀՀ-ում քննարկվել է, որ պետք է միչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և քրեական գործերի քննության ինստիտուտներն իրարից տարանջատել։ Ունենալ ենթամասնագիտացում, որպեսզի գործերի քննությունը լինի առավել արդյունավետ, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևանա։ Հետևաբար, որոշել են օրենքում փոփոխություններ կատարել։

Օրենքի նախագծով առաջարկվում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առանձնացնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, քրեական վարույթի նկատմամբ՝ դատական վերահսկողության գործերը և Հայաստանի տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունների քննությունը:

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կունենանք առանձին դատավորներ, որոնք քննելու են բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունների միջնորդությունները»,- հայտնել էր Բադասյանը։

Արդարադատության նախարարի խոսքով՝ առաջարկում են նաև վերաքննիչ քրեական դատարանի դատավորի հաստիք ավելացնել և գործող դատավորներից ևս երեք հոգու ընտրել, որոնք քրեական գործերով արդարադատության իրականացումից բացի կմասնագիտանան նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով:

Բադասյանը նշել էր, որ առաջարկվում է նաև առաջին ատյանի դատարաններում ավելացնել առնվազն 17 դատավոր, որոնցից 8-ը՝ Երևանում:  Փոփոխություններով՝ մարզերում քրեական գործեր քննող առանձին դատավորները կմասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+